ՎԱՅՐ
<<Վայոց ձորի պետական տարածաշրջանային քոլեջ>>-ի դահլիճ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող <<Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում>> վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ <<Առողջապահական ԾԻԳ>> պետական հիմնարկի կողմից Եղեգնաձոր համայնքում նախատեսվում է կառուցել նոր հիվանդանոց՝ հագեցնելով այն անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և կահույքով: Ներկայումս ավարտին են մոտենում շենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները:
Առաջնորդվելով <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգերով, աշխատանքների ներկա փուլում անհրաժեշտ է իրականացնել հանրային քննարկումներ:
Բոլոր շահագրգիռ անձանց, գերատեսչություններին, հասարակական կազմակերպություններին հրավիրում ենք ներկա գտնվելու հանրային քննարկմանը։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 0281 22020 հեռախոսահամարին։
Հարգանքով՝ Եղեգնաձորի համայնքապետարան