ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2021 թվականի N 06
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 23․12․2020Թ--Ի ԹԻՎ 279 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 13․03․2020թ․-ի թիվ 41-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները և օրինական կառույցը գնելու վերաբերյալ Արմեն Աշոտի Խալաթյանի կողմից գնման համաձայնությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված համայնք Եղեգնաձոր ք., Երևանյան խճուղի 1/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 119․57 քմ մակերեսով գինու համտեսի սրահը և զբաղեցրած ու սպասարկման համար առանձնացված 0,0238 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով վաճառել Արմեն Աշոտի Խալաթյանին շինության համար 1468890 ՀՀ դրամ և հողատարածքի համար 295596 ՀՀ դրամ արժեքով:
2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 23․12․2020թ․-ի «ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» թիվ 279 որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին որոշման մասին իրազեկելու պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. հունվարի 14
ք. Եղեգնաձոր