ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունվարի 2021 թվականի N 04
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՏՆԱՄԵՐՁԻ ՀԱՍՑԵԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումը և հաշվի առնելով ավագանու 25.12.2020թ-ի թիվ 103-Ն որոշումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հանգուցյալ Ռեմիկ Հովհաննեսի Խանամիրյանին, Լևիկ Հայրապետի Բաբայանին, Արմեն և Հայկ Լևիկի Բաբայաններին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2151115 վկայական) բնակելի տան և տնամերձի՝ ք․ Եղեգնաձոր, Թամանցիների II նրբանցք թիվ 2 հասցեն փոփոխել և տրամադրել հետևյալ հասցեն՝ Վայոց ձորի մարզ, համայնք Եղեգնաձոր ք․, Թամանցիների փողոց 2-րդ նրբանցք տուն 2։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին առձեռն հանձնելու պահից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. հունվարի 11
ք. Եղեգնաձոր