Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումը և հաշվի առնելով ավագանու 27.12.2019թ-ի թիվ 98-Ն որոշումը.
1. Մանվել Մաքսիմի Սահրադյանին և համասեփականատերեր Գյուլնազ Գարսևանի Սահրադյանին, Վահե Մանվելի Սահրադյանին,Անուշ Մանվելի Սահրադյանին,Մանե Մանվելի Սահրադյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1800200 վկայական) բնակարանի ՝ ք․ Եղեգնաձոր, Միկոյան 12 թիվ 1 հասցեն փոփոխել և տրամադրել հետևյալ հասցեն՝ Վայոց ձորի մարզ, համայնք Եղեգնաձոր ք․, Միկոյան փողոց շենք 12 բնակարան 1 ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին առձեռն հանձնելու պահից։