Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումը և հաշվի առնելով ավագանու 25.12.2020թ-ի թիվ 103-Ն որոշումը.
1. Սարիբեկ Համբարձումի Մարգարյանի կողմից գնված (14․01․2021 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, գրանցված գրանցամատյան թիվ 99-ով, ք․ Երևան, Դավթաշեն 1-ին թաղ․ 36/6 նոտարական տարածք) բնակելի տան և տնամերձի՝ համայնք Եղեգնաձոր ք․, Արսենյան նրբանցք 1 հասցեն փոփոխել և տրամադրել հետևյալ հասցեն՝ Վայոց ձորի մարզ, համայնք Եղեգնաձոր ք․, Արսենյան փողոց 1-ին նրբանցք տուն 1։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին առձեռն հանձնելու պահից։