Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքինմոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 13․03․2020թ․-ի թիվ 41-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները և օրինական կառույցը գնելու վերաբերյալ Համլետ Կորյունի Հայրապետյանի կողմից գնման համաձայնությունը.
1.Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված համայնք Եղեգնաձոր ք., Շահումյան փողոց 15/5 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 28․83 քմ մակերեսով ավտոտնակը և զբաղեցրած ու սպասարկման համար առանձնացված 0,00337 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով վաճառել Համլետ Կորյունի Հայրապետյանին շինության համար 47480 ՀՀ դրամ և հողատարածքի համար 41856 ՀՀ դրամ արժեքով:
2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին որոշման մասին իրազեկելու պահից: