Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով.
1․Համայնքի ղեկավարի 14․02․2020թ․-ի «ՎԱՀՐԱՄ ԱՆԱՍՏԱՍԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 47 որոշման վերնագրի և բովանդակության <<Վահրամ Անաստասի Խաչատրյան>> անուն ազգանուն հայրանունը փոխարինել <<Անաստաս Վահրամի Խաչատրյան>> անուն, ազգանուն, հայրանունով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին առձեռն հանձնելու պահից։