Ղեկավարվելով ՙՙՏեղական ինքնակառավարման մասին՚՚ Հանրապետության Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29․12․2011թ․-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները և հաշվի առնելով Եղեգնաձորի համայնքապետարանի գլխավոր-մասնագետ գլխավոր-ճարտարապետ Ա. Աղաջանյանի 26․10․2020թ.-ի եզրակացությունը՝
1. Թույլատրել փոփոխելու Արսեն Սերյոժայի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման թիվ 22102020-10-0006 վկայական), համայնք Եղեգնաձոր ք․, Միկոյան փողոց 13/7/2 հասցեում գտնվող 0․00071 հա մակերեսով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողատարածքի գործառնական նշանակությունը որպես հասարակական կառուցապատման:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում անձին որոշման մասին իրազեկելու պահից: