Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով , Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայասատանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ.-ի թիվ 1920-Ն որոշումը.
1. Տալ համաձայնություն Նորայր Աշոտի Մանուկյանի սեփականություն հանդիսացող, 10-001-0368-0023 կադաստրային ծածկագրով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, 0․596 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխել՝ դարձնելով բնակավայրերի, հասարակական կառուցապատման հող։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։