Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումը և հաշվի առնելով ավագանու 25.12.2020թ-ի թիվ 103-Ն որոշումը.
1. Աշոտ Եղյայի Նազարյանին, Արմեն և Արմինե Աշոտի Նազարյաններին, ինչպես նաև հանգուցյալներ Վարդանուշ Լևոնի Նազարյանին, Գայանե Աշոտի Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1693017 վկայական) բնակելի տան և տնամերձի՝ ք․ Եղեգնաձոր, Մոմիկի 13 հասցեն փոփոխել և տրամադրել հետևյալ հասցեն՝ Վայոց ձորի մարզ, համայնք Եղեգնաձոր ք․, Մոմիկի փողոց տուն 13։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին առձեռն հանձնելու պահից։